Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը. 1in.am

Ինչպես պահպանել և բարելավել հիշողությունը. 1in.am

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիշողության հետ կապված տարիքային խնդիրներն անհատական են: Այդ պատճառով անհրաժեշտ է երիտասարդ տարիքից ձեռնարկել միջոցառումներ՝ այն բարելավելու և ուղեղի ակտիվությունը պահպանելու համար: Այս մասին հայտնում է liza.ua-ն:

Ֆիզիկական ակտիվություն


Ինտենսիվ ֆիզիկական վարժությունները լավացնում են ուղեղում արյան շրջանառությունը և նրա աշխատունակությունը: Հատկապես օգտակար է յոգան:

Բուրմունքներ


Կենտրոնանալ օգնում են որոշ բուրմունքներ, օրինակ՝ ռեհանի, խունկի, կիտրոնի, բալասանի, ուրցի, վարդի և նարդոսի բույրերը:

Լավ տրամադրություն


Առավոտյան օրգանիզմն ավելի լավ է արթնացնել մի բաժակ մաքուր ջրով, քան սուրճով կամ թեյով: Սոված ժամանակ ջուր խմելն (գոլ) ակտիվացնում է աղեստամոքսային համակարգը՝ չգրգռելով ստամոքսի լորձաթաղանթը, և առույգացնում է:

Ինտելեկտուալ խաղեր


Բազմաթիվ գլուխկոտրուկները և խաչբառերն օգնում են ուղեղը պահել սթափ վիճակում: Սովորեք բանաստեղծություններ և ուսումնասիրեք օտար լեզուներ:

Լուսավորվածություն


Հարկավոր է դիտել հետաքրքիր հաղորդումներ: Սակայն ամենաօգտակարն ընթերցանությունն է:

Ստեղծագործություն


Օրը ընդամենը 15 րոպե մտավոր աշխատանք կատարելն ուղեղը փրկում է քայքայումից: Դա կարող է լինել նկարչություն, մոդելավորում, քանդակ, ասեղնագործություն և դիզայն:

Սնունդ


Ժողովրդական բժշկությունն ունի հազարավոր բաղադրատոմսեր ուղեղի աշխատանքի վերականգնման համար: Շատ դեղաբույսեր մեծացնում են սթրեսի նկատմամբ կայունությունը և մարդու մտավոր ունակությունները, օրինակ` ժենշենը, կիտրոնաթուփը և այլն:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. neboleem.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ